ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
28.10.2016 | 00:58

...թե ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի ճակատագիրը վերջնական փուլ է թևակոխել։ Ավելի որոշակի է ԾԻԳ-երի խնդիրը, ու թեև որոշակի օպտիմալացում է լինելու, սակայն հիմնական կորիզը պահպանվելու է և միավորվելու է այլ կառույցի մեջ։ Ասում են նաև, թե գործադիր իշխանությունը նախատեսում է ԾԻԳ-երը միավորել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «հովանու» ներքո, թեև վերջինիս ղեկավարներն այնքան էլ ոգևորված չեն այս գաղափարով:

Դիտվել է՝ 6046

Մեկնաբանություններ